ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտրարել է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին՝ France 24-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից։
ԵՄ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման օգտին, ռազմական մեթոդները չեն կարող հասնել հակամարտության խաղաղ լուծմանը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների...