Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և այդ պատասխանատու առաքելության մեջ մաղթել հետագա հաջողություններ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունիսի 26-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացրին «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։
«Եվրոպական համալսարաններում որակավորված վճռական առաջադիմականներ» ՀԿ-ն իր վրդովմունքն է հայտնում վերջերս տարածված ադրբեջանական այն նյութի վերաբերյալ, որտեղ Ադամն ու Եվան ներկայացվում են որպես առաջին ադրբեջանցիներ:
ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների...