ԱՐՑԱԽԻ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ, հավատացե՜ք…
Արցախի ճակատագիրը չի կարող համարվել որոշված միայն այն պատճառով, որ փոխվել է տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը...
Լինում են պահեր, երբ դիպվածային մի պատկեր կամ համացանցային ինչ-որ Reels հուշի թևերով քեզ հասցնում է անցյալ, պատառոտում ներկայի անբարո քողն ու ստիպում նորովի վերապրել ամբողջ կյանքդ...
Այս տարի թաց պոպոքի հարցով իմ բախտն անասելի բերել է: Էն որ խոսակցության մեջ մեկի մանկական տրավմաները նշելու համար ասում են՝ «փոքր վախտ հեծանիվ չի ունեցել», իմ մանկության տարիներին հերանքս ընկուզենի չունեին...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...