-
24.11.2017|
05:43
...թե ռուսական «Звезда» հեռուստաալիքի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի: Երբ Սեյրան Օհանյանն ընդդիմացավ և խոստացավ ընտրություններում հաղթել ու վերջ դնել նաև իր ձեռամբ հիմք դրած իշխանական արատավոր բարքերին, այդ օրերին նա հզոր հենարան ուներ Ռուսաստանում: Ասում են՝ նրան նեցուկ էր Սերգեյ Շոյգուն:
-
21.11.2017|
11:18
...թե բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի գլխին սև ամպեր են կուտակվում: Նոր մշակվող նախագծի համաձայն այս կառույցն արդեն անիմաստ է դառնում: Սակայն իրականում օրենքի ծնունդն այդքան էլ գիտության հանդեպ վերաբերմունքով չի պայմանավորված: Կա շատ հին «վերք»:
-
17.11.2017|
10:00
...թե Երևան ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չեն թաքցրել իրենց խոր «երջանկությունն» ու «գոհունակությամբ են արձանագրել փոփոխությունները:
-
14.11.2017|
10:08
...թե սև-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, և չի բացառվում է, որ, 2018-ին ընդառաջ, նա ևս հրաժեշտ տա պաշտոնին:
-
10.11.2017|
10:08
...թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլև ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
-
07.11.2017|
11:07
...թե Հովիկ Աբրահամյանի «վտակվելուց» հետո առժամանակ ՀՀԿ ֆրակցիայում «լուսաբացները խաղաղ են եղել», սակայն սպասումը, որ 2018-ին հնարավոր է Արա Բաբլոյանը նոր պաշտոն ստանա, կրկին «սրել» է պայքարը:
-
03.11.2017|
09:18
...թե Օհանյանին հարց է տրվել` ի՞նչ միջոցներով է կառուցում նման թանկարժեք տունը: Օհանյանն ասել է` ընկեր ունեմ արտասահմանում, նա է օգնում:
-
31.10.2017|
09:45
...թե շատերին զարմացրած` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլում» Սամվել Կարապետյանի ներդրումային մասնակցությունը բացատրվում է ոչ միայն վերջինիս կողմից իր սանահորը արտասահմանյան շուկաներով ապահովելու ցանկությամբ, այլև «Կարապետյաններն ընդդեմ Ծառուկյանի» կոնֆիգուրացիաներով:
-
27.10.2017|
11:20
...թե Բաղրամյան 26-ին էլ արդեն դուր չի գալիս Հրայր Թովմասյանի մեկեն մեծամտանալը: ՍԴ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունեցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին վեր բարձրացնող «աստիճանը», ասում են, նույնքան հանկարծակի կարող է կոտրվել:
-
24.10.2017|
09:08
...թե ԱԺ-ում չեն սիրում խոսել հայտնաբերված կոռուպցիոն «ռիսկերի» մասին, քանզի շատ դեպքերում դրանք կապված են խորհրդարանական էլիտային ԱԺ-ի տրամադրած ավտոմեքենաների շահագործման «գործընթացների» հետ («դուրս են գրվել» թանկարժեք ավտոպահեստամասեր, սակայն մշտական հանձնաժողովների որոշ նախագահներ ու փոխնախագահներ դրանք օգտագործել են սեփական ավտոմեքենաների համար):