ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ՕԵԿ-ում ամեն ինչ ճշգրիտ է

ՕԵԿ-ում ամեն ինչ ճշգրիտ է
15.05.2012 | 00:00

Ինչպես մնացած, այնպես էլ այս անգամ, ՕԵԿ-ը, առանց խաղեր տալու, առանց երկար-բարակ մտածելու, առանց լեռների պես երկնելու ու «մուկ» ծնելու, արդեն իսկ որոշել է թե՛ իր կոալիցիոն անելիքները, թե՛ համամասնական «ասելիքները». երկու նախարարական պորտֆել է վերցրել, այդ «երկուքին» էլ` Արմեն Երիցյանին և Սերգեյ Կարապետյանին, համամասնական ցուցակից ինքնաբացարկել, այդ ինքնաբացարկներին գումարել է «սիրուն տղա» Արթուրին, որի քարոզարշավը Արշակ Սադոյանը գնահատեց անչափ ցիվիլ ու գրագետ, և ունեցել է համամասնական իր բոլոր պատգամավորներին էլ, որոնք էլ կմտնեն պառլամենտ:

Այսպիսով և այո, պառլամենտ է մտնելու ՕԵԿ-ի ութերորդ հորիզոնականն զբաղեցնող Սամվել Թադևոսյանը, որը մինչ այդ ՎՊ-ում վարչության պետ էր (հիմա ինչե՜ր գիտի` «ումերի» մասին):

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ