ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն իր ներքին գործերին

Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն իր ներքին գործերին
30.05.2012 | 00:38

Վենեսուելայի Ազգային ասամբլեան երեքշաբթի ընդունել է հայտարարություն, որով անթույլատրելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի ներքին գործերին: Նշենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած մարդու իրավունքների զեկույցում Կուբան և Վենեսուելան մեղադրվում են այլախոհներին հետապնդելու, հիմնական ազատությունները սահմանափակելու և քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:
Վենեսուելայի խորհրդարանական մեծամասնության կարծիքով, ԱՄՆ-ը ոչ մի բարոյական իրավունք չունի իր նեոազատական, կործանիչ քաղաքականությունը փաթաթելու այլ ժողովուրդների վզին:
Միևնույն ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներն ընդգծել են, որ սխալ է Վենեսուելայի բոլոր դժբախտությունների համար մեղադրել այլ երկրների, և վատ չէր լինի իմանալ, թե ինչ է երկրի ղեկավարությունն անում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ընդդիմադիր պատգամավորների խոսքով, միայն 2011թ. հանցագործների ձեռքով երկրում սպանվել է 19 հազար մարդ, ընդ որում, հանցագործությունների 93 տոկոսը մնացել է չբացահայտված:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ