ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Երկրորդում` ոչ-ոքի

Երկրորդում` ոչ-ոքի
10.06.2012 | 00:42

Միխաիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպեց Եվրոպայի 2009 թվի չեմպիոն Եվգենի Տոմաշևսկու հետ: Քսանհինգերորդ քայլում կողմերն եկան համաձայնության, պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մեր գրոսմայստերի ակտիվում է մեկուկես միավոր: Մյուս հանդիպումներից Կրամնիկը հաղթեց Գրիշչուկին, իսկ Ռաջաբովը քառասունութերորդ քայլում (սևերով) ստիպեց անձնատուր լինել Մաքշեյնին ու հավաքած երկու միավորով դարձավ առաջատար: Ալեքսանդր Մորոզևիչ-Մագնուս Կառլսեն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Սա աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող նորվեգացու երկրորդ ոչ-ոքին էր: Չափազանց համառ ու տևական ստացվեց Ֆաբիանո Կարուանա-Հիկարու Նակամուրա մենամարտը, որը շարունակվեց մինչև 108-րդ քայլը և այդուհանդերձ ունեցավ խաղաղ ավարտ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ