ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Բրազիլիա-Արգենտինա` 3:4

Բրազիլիա-Արգենտինա` 3:4
10.06.2012 | 03:57

Մինչ ֆուտբոլի Եվրոպայի մեկնարկած առաջնությունը զարմացնում կամ հիասթափեցնում է իր անակնկալներով` դառնալով ֆուտբոլային տոնահանդեսի խոշորագույն հանդիսություն, ի դեմս Բրազիլիա- Արգենտինա դիմակայության, իր երկգագաթ գոյության մասին հիշեցրեց լատինաամերիկյան ֆուտբոլը: Թեպետ խաղն ընկերական էր, սակայն սրանք այն թիմերն են, որոնց հանդիպումներն ինչ սոուսով էլ մատուցվեն, մնում են աշխարհի ֆուտբոլային թիվ մեկ իրադարձություն: Խաղն եղել է առավել քան գոլառատ, ավարտվել է 4:3 հաշվով: Արգենտինացիների հաղթանակի մեջ իր բացառիկ ներդրումն է ունեցել հավաքականի նորանշանակ ավագ, համաշխարհայի ֆուտբոլի մեգաաստղ Լեոնել Մեսին, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ` խփելով մեկը մյուսից գեղեցիկ գոլեր: Խաղի, ինչպես նաև աշխարհամասի առաջնության մասին ավելի մանրամասն կարդացեք «Իրատես de facto»-ի հունիսի 12-ի համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ