Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Գայլերն օրը ցերեկով հարձակել են Գեղարքունիքի Դդմաշեն գյուղի նախրի վրա

Գայլերն օրը ցերեկով հարձակել են Գեղարքունիքի Դդմաշեն գյուղի նախրի վրա
24.06.2012 | 11:10

Երկու օր առաջ, կեսօրին, Գեղարքունիքի մարզի Զիարաթի սարի «Հեքոյի աղբյուրներ» կոչվող արոտավայրում, գայլերի ոհմակը հարձակվել է Դդմաշեն գյուղի ավելի քան 100 գլխաքանակով նախրի վրա: Մինչ գիշատիչները զբաղված են եղել իրենց որսով (հոշոտել են երկու հորթ) նախրապանը շների օգնությամբ անասուններին հասցրել է հեռացնել ավելի անվտանգ վայր` այս կերպ փրկելով նախիրն առավել մեծ չափի վնասից:

Ըստ տեղեկատվության, նշված վայրը` գյուղի անասուների հունիս-հոկտեմբերի ամիսների արածատեղին է:

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ