Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Մենք մի մեծ փոշեկուլ ենք դրել Հայաստանի կենտրոնում»

«Մենք մի մեծ փոշեկուլ ենք դրել Հայաստանի կենտրոնում»
28.06.2012 | 19:25

«Մենք մի մեծ փոշեկուլ ենք դրել Հայաստանի կենտրոնում` կազմված օլիգարխներից, նախարարներից, որ հավաքում է բնակչության բոլոր փողերը և դնում օլիգարխների գրպանը: Իսկ հետո այդ փողերը գնում են արտասահման` շարժական ու անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Եթե անգամ տուն են կառուցում Հայաստանում, քարը բերում են դրսից, արդեն չեմ ասում մնացածի մասին: Փաստորեն, մենք այդ փողով ֆինանսավորում ենք Արևմուտքի տնտեսությունը. սա է Հայաստանի տնտեսական մոդելը, որը եթե չի հաղթահարվում, ցանկացած տնտեսական ծրագիր դատապարտված է հերթական նրբագիծը լինելուն հոծ գծի մեջ», այսպես պատասխանեց Աշոտ Մանուչարյանը «Ի՞նչ կարծիքի եք կառավարության ծրագրի մասին» հարցին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ