Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Հասկացեք այլոց

Հասկացեք այլոց
30.06.2012 | 00:49

Հունիսի 30

ՈՒր գնում եք, ուրախությունը ձեզ հետ ունեցեք։ Դուք շատ օրհնված եք։ Դուք շատ եք օրհնում։ Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ` նաև գալիք տարիներին ու ամիսներին։ Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել։
Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջել ու անցնել ողջ աշխարհը` հաղորդվելով մեկից մյուսին։
Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով` իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այսպես Իմ կենսատու և ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից մյուսին։
Այս ժամանակի մեջ փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին։ Սիրեք բոլորին։
Եթե կարողանաք միշտ հասկանալ ու ընկալել այլոց, ապա չեք կարող չսիրել նրանց։
Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել։
Տեսեք Ինձ նաև մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ, երիտասարդների քաջության մեջ, այրերի ու կանանց հարաբերության մեջ։

Դիտվել է՝ 5333

Մեկնաբանություններ