ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Տիգրան ՈՒրիխանյանը նորաթուխ ու չկայացած կարիերիստ է. Փիրուզա Մելիքսեթյան

Տիգրան ՈՒրիխանյանը նորաթուխ ու չկայացած կարիերիստ է. Փիրուզա Մելիքսեթյան
07.09.2012 | 23:43
«Իրատես de facto» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը HayNews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իրենց այսօրվա աղմուկ հանած հադվածին, որում մասնավորապես ասվում է, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է, նշեց.
«Ես լուրջ չեմ վերաբերվում Տիգրան ՈՒրիխանյանի անձին ու նրա հայտարարությանը, թեև շնորհակալ եմ արձակուրդից հետո «Իրատես de facto» թերթի և irates.am կայքէջի մուտքն այսպես նշանավորելու համար. շատ բարձր մակարդակով կազմակերպեց մեր PR-ը: Ինչ վերաբերում է մեր թերթի այսօրվա համարում տպագրված «Հայկական օլիգարխիան և ազգային պետական հիմնահարցերը» հրապարակմանը նրա արձագանքին և տված որակումներին, ասեմ, որ «Իրատես de facto»-ն Տիգրան ՈՒրիխանյանի հանգով երբեք չի եղել ու չկա պատվերների այն դաշտում, ուր «պրոֆեսիոնալ» գործունեություն է իրականացնում ձեռքի հետ մի քանի կուսակցություն փոխած նորաթուխ ու չկայացած այս կարիերիստը»:
Դիտվել է՝ 7402

Մեկնաբանություններ