ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Սկսեցինք յոթերորդ տեղով

Սկսեցինք յոթերորդ տեղով
19.09.2012 | 02:12

Սլովակիայում (Կոշիցե) մեկնարկած ծանրամարտի աշխարհի երրորդ առաջնության (տասնյոթ տարեկաններ) մրցումային առաջին օրը պարզապես փայլուն հանդես եկան չին մարզիկները` անգերազանցելի մնալով աղջիկների 44 (Քսյանգմեյ Մաո), տղաների 50 (Յիքսյոն Յանգ) և 56 (Հաո Ժանգ) կգ քաշային կարգերում:
Վերջին քաշային կարգում, ի դեմս սևանցի Արամ Համբարձումյանի, ներկայացուցիչ ունեինք եւ մենք: Սակայն մեր պատանին հանդես եկավ իր հնարավորություններից նկատելիորեն ցածր և երկամարտում գրավեց յոթերորդ տեղը (204=93+113)` չկարողանալով մոտենալ անգամ Հայաստանի ընթացիկ տարվա երիտասարդական առաջնությունում ցույց տված արդյունքին (213=93+120): Հանուն ճշմարտության պիտի ասել, որ Արամի ներկայացրած քաշային կարգում ուժերի հարաբերակցությունն այնպիսին էր, որ եթե անգամ մեդալի ակնկալիք ունեինք էլ, ապա` միայն բրոնզի:
Մեր հաջորդ ներկայացուցիչը գյումրեցի Վարդան Միլիտոսյանն է (69 կգ քաշային կարգ): Նա մրցահարթակ դուրս կգա սեպտեմբերի 20-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ