ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Սարգիս Հովսեփյանն ավարտեց մարզական կարիերան

Սարգիս Հովսեփյանն ավարտեց մարզական կարիերան
24.09.2012 | 23:31

Օրերս իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին հայտարարեց «Փյունիկի» ու Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը` նորանկախ Հայաստանի ֆուտբոլային պատմության մեջ հիրավի երևելի դեմք:
Նրա ֆուտբոլային կենսագրությունն իսկապես հարուստ է բազմաթիվ տիտղոսներով: Մարզական գործունեության քսանչորս տարիներին ֆուտբոլիստը բազմիցս եղել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Նրա տիտղոսների մի մասն էլ կապված է Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային կենսագրության հետ:
Այդ նվաճումները, հարկավ, նրա տևական մարզական կարիերայի բաղկացուցիչներն են և արդյունք են այն մեծ նվիրումի, որ ունեցել է իր նախընտրած մարզաձևի նկատմամբ: Սակայն նրա մեծ պրոֆեսիոնալիզմի կողքին բացառիկ դեր են ունեցել նաև մարդկային բարձր որակները, որոնք նրան դարձրել են իսկապես ընդօրինակման արժանի անհատ ու մարզիկ: Ինչ խոսք, ցավալի է ֆուտբոլից նրա հեռանալը, սակայն այսպիսին է կյանքի տրամաբանությունը` ցանկացած բան ունի սկիզբ ու ավարտ: Այդուհանդերձ, անսխալականորեն մի բան կարելի է ասել` այդ միջակայքը նա անցավ արժանապատվորեն` դառնալով նորանկախ Հայաստանի ֆուտբոլային պատմության կենդանի լեգենդ:
Հայկական ֆուտբոլին Սարգիս Հովսեփյանը տվեց իր կյանքի լավագույն տարիները, բայց վարձքն էլ եղավ համարժեք: Այդ վարձքը ֆուտբոլասերների սերն ու հարգանքն էր նրա նկատմամբ, որը յուրաքանչյուր մարզիկի համար ամենաթանկ պարգևն է:
Հարկավ նրա մասին գնահատականի խոսքեր կասվեն ու շատ կասվեն: Համոզված եմ` ոչ միայն գործընկերների, ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի, այլև իշխանությունների մակարդակով և, անշուշտ, հիշարժան բան կձեռնարկվի նրա հրաժեշտը հավուր պատշաճի նշելու համար:
Սարգիս Հովսեփյանն արժանի է դրան:
Առանց վերապահումների:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ