Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Մնացինք առանց ոսկի

Մնացինք առանց ոսկի
10.11.2012 | 13:03

Ուսանողական համաշխարհային երրորդ խաղերի վերջին օրը Հայաստանի ծանրամարտի ընտրանին ավելի քան մոտ էր բրոնզե ու արծաթե մեդալների դեմն առնելուն ու գեթ մեկ ոսկե մեդալ նվաճելուն, սակայն հնձածներս նորից արծաթ դուրս եկավ: Ինչպես և Վարդան Դավթյանը (94 կգ քաշային կարգ), գերծանր քաշային Հայկ Հակոբյանն էլ առաջին տեղը մրցակցին զիջեց անձնական ավելի ծանր քաշի պատճառով: Մեր մարզիկը երկամարտում ցույց տվեց 402 (185+217) կգ արդյունք: Երկամարտում 355 (155+200) կիլոգրամով բավարարվեց մեր մյուս մասնակիցը` Անդրանիկ Հովհաննիսյանը: Սա ութ մասնակիցների մեջ չորրորդ արդյունքն էր:
Ուսանողական համաշխարհային խաղերին մեր ընտրանու մասնակցության մանրամասն վերլուծությունը տես «Իրատես de facto»-ի երեքշաբթի օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ