«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղջիկը տղա է բերել

Աղջիկը տղա է բերել
23.01.2013 | 15:18

Որ «Բարսելոնը» տղա թիմ է, չեմ կարծում, որ որեւէ մեկը կասկածում է: Որ «Բարսելոնի» տղաների հարսնացուներն այդ տղաների համար միայն տղաներ են բերում, սա էլ անվիճելի փաստ է: Խոշոր հաշվով երեկ չէ՞ր, որ Մեսին արու զավակի հայր դարձավ: Այս երեկն արդեն ավելի քան կոկրետացված արտահայտություն է ստանում Պիկեի պարագայում, ում համար հանրահայտ Շակիրան բառիս բուն իմաստով երեկ արու զավակ է բերել աշխարհ: Մանկիկին նրա հեղինակները տվել են Միլան հնչեղ անունը: Իր սայթում երգչուհին հաստատել է, որ Միլան Պիկե Մեբերակն արդեն դարձել է «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի անդամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ