ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Միայն թե դու չփախչես Ազատության հրապարակից

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Միայն թե դու չփախչես Ազատության հրապարակից
23.02.2013 | 00:38

Ես առայժմ չեմ ուզում կանխատեսումներ անել, վերջին հույսն անդունդը չգլորելու մտայնությամբ, չնայած որ ակնհայտն այլևս հավատալի է: Սակայն Ազատության հրապարակում անկանխակալ պայքարող քաղաքացու իրավունքով պետք է բախտի բերմամբ թե պատահմամբ սկզբունքայնություն և սեփական խոսքի տերը լինելու վճռականությունն ապացուցելու շանս ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին պարզապես զգուշացնեմ, որ չվիրավորի իր ընտրական իրավունքի պաշտպանության համար ոտքի ելած քաղաքացու զգացմունքներն ու չմոռանա, որ իր ճամփան դեպի այդ հրապարակն ակոսել են այսօր էլ այնտեղ հավաքված մարդիկ՝ իրենց կամքով, իրենց կյանքով, իրենց արյամբ:
Դեռևս այսօր պարոն Հովհաննիսյանի անզգույշ արտահայտություններն առ այն, որ մեր ժողովուրդն առաջին անգամ է նշում իր հաղթանակն ու նման այլ բաներ, վերագրում եմ այդքան մարդ չտեսած ու այդքան մարդու էներգետիկայի ներքո ելույթ չունեցածի նրա անփորձությանը: Նաև պահանջում եմ՝ ՉՆԱՀԱՆՋԵԼ և հասկանալ, որ խոսքը նյութեղեն է, որի ապացույցը տարիներով հնչեցրած իր՝ ԴԵ՞Ր ԵՍ հարցն է մեր ժողովրդին:
ՁԵՐ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ, ՍԸՐ, ինչպես ասվում է հին անեկդոտում: Մենք քո թիկունքին, ավելի ստույգ՝ մեր իրավունքի համար կանգնելու ենք, միայն թե դու չփախչես ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակից:

Դիտվել է՝ 7853

Մեկնաբանություններ