Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կրկին Մովսիսյանը

Կրկին Մովսիսյանը
05.03.2013 | 12:08

Երկրի առաջնությանն ընդառաջ նախապատրաստական փուլն ավարտող Մոսկվայի «Սպարտակի» հերթական մրցակիցը նորվեգական «Մոլդիեն» էր: Եզրափակիչ ստուգողական խաղում Յուրա Մովսիսյանը նորից աչքի է ընկել ռմբարկուի իր որակներով: «Սպարտակի» խփած երկրորդ գոլին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը նույնպես ունեցել է իր մասնակցությունը.Անրին մրցակցի դարպասը գրավել է նրա փոխանցումից հետո: Հայ ֆուտբոլիստը ևս մեկ գոլ է խփել, սակայն հանդիպման մրցավարը չի հաշվել այն` համարելով, որ դարպասը գրավվել է խաղից դուրս վիճակից: Դե ինչ, Մովսիսյանը նախապատրաստական այս փուլում ապացուցեց, որ «Սպարտակը», ի դեմս իրեն, ունի արժեքավոր համալրում, և նրա տրանսֆերի վրա ծախսված գումարներն արդարացված են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ