Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Ավագանու ընտրությունները ոչ հայ-թուրքական հարաբերություններ են, ոչ էլ թոշակի բարձրացում»

«Ավագանու ընտրությունները ոչ հայ-թուրքական հարաբերություններ են, ոչ էլ թոշակի բարձրացում»
12.03.2013 | 19:22

Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններn են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, խոսելով մայրաքաղաքի ավագանու ընտրություններից, շեշտեց. «Այն ընդամենը համայնքային ընտրություններ են, ո՛չ Ազգային ժողովի, և ո՛չ էլ նախագահական ընտրություններ չեն: Ավելին, ավագանու ընտրությունները ոչ էլ հայ-թուրքական հարաբերություններ են, ոչ էլ թոշակի բարձրացում, այլ Երևան քաղաքի զարգացման խնդիրն է»:
Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Նահապետյանը կրկին Տարոն Մարգարյանին է տեսնում. «Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է ճանաչվել, նա ունի մեծ ծրագրեր»,-ասաց բանախոսը, հավելելով, որ պետք է ընտրել այն մարդուն, ով կարող է ղեկավարել Երևան քաղաքի մեծ տնտեսությունը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ