Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ֆեյսբուքի բջջային գովազդները կհասնեն 965 միլիոն դոլարի

Ֆեյսբուքի բջջային գովազդները կհասնեն 965 միլիոն դոլարի
04.04.2013 | 11:27

Ֆեյսբուք սոցիալական ցանցը բջջային հեռախոսների գովազդից այս տարի կունենա մոտ 1 միլիարդ դոլար եկամուտ։ Նման եզրահանգման է եկել նյույորքյան «eMarketer» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները։
Ընկերության տվյալներով՝ 2013թ. բջջային գովազդը ֆեյսբուքին կբերի 965 միլիոն դոլար՝ 2,5 անգամ ավելի, քան 2012 թվականին։ Նշենք, որ այսօր ֆեյսբուքը Կալիֆոռնիայում գտնվող իր կենտրոնակայանում կանցկացնի մամուլի ասուլիս։ Լրագրողների հետ հանդիպման թեման չի բացահայտվում։ Չի բացառվում, որ ասուլիսին կներկայացվի HTC ընկերության սմարթֆոնը, որը կաշխատի ֆեյսբուքի օպերացիոն համակարգով։

Դիտվել է՝ 4433

Մեկնաբանություններ