Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ես աղոթում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ես աղոթում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի
07.04.2013 | 16:06

«Ես այլևս ինձ չեմ պատկանում, այսօրվանից սկսված Ես` ես չեմ... ես ժողովրդին եմ հանձնում ինձ, այլևս և հավիտյանս»:
Սա որպես նախաբան, իսկ շարունակելու համար մի բան անցավ մտքովս. եթե Հայաստանի Հանրապետությունում կա երկու հանրապետություն, երկու կաթողիկոս, իսկ ինչու հանրապետությունում չլինի երկու նախագահ, մանավանդ որ, մեկը ապահովություն է խոստացել, մյուսն էլ ժողովրդին և ժողովրդի համար պատրաստ է ինքնազոհողության: Կարծում եմ՝ Սերժը առաջարկս իսկույն կջրի ու «ապահովից» կանցնի «ժողովուրդը ես եմ» արգախոսին, այնուամենայնիվ, ապրիլի իննին, ինչ էլ որ լինի, կարծում եմ ժողովուրդ կհավաքվի Ազատության հրապարակում: Անկախ ամեն ինչից, ես աղոթում եմ, որ այդ օրը ոչ մի հայի քթից արյուն չգա, ամեն բան խաղաղ լինի: ՈՒ ինչ լինում է՝ լինի, որովհետև չեմ հավատում հեքիաթների, արդեն մեծ եմ, հեքիաթներս է՝ իրական:

Դիտվել է՝ 7190

Մեկնաբանություններ