ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

ԵԿԳ-ն խաղողագործների հետ պայմանագիր կկնքի յոթ տարի ժամկետով

ԵԿԳ-ն խաղողագործների հետ պայմանագիր կկնքի յոթ տարի ժամկետով
08.04.2013 | 17:06

«Այս տարի Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) առաջին անգամ խաղողագործների հետ պայմանագիր կկնքի յոթ տարի ժամկետով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿԳ-ի գործադիր տնօրեն Արա Գևորգյանը: Նրա խոսքով, առաջին փուլում նախատեսվել է կնքել 413 պայմանագիր, որոնց վարկային ծախսերի համար արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու բանկային ընկերությունների հետ: Գալիք տարվանից պայմանագրերի կնքման ժամկետը կավելացվի` հասցնելով 9 տարվա:

Նշված ժամկետով պայմանագիր կնքել ցանկացող ֆերմերներից ընկերությունը նախապատվությունը տվել է այն խաղողագործներին, ովքեր ԵԿԳ-ի հետ համագործակցության ընթացքում առավել պատշաճորեն են կատարել իրենց պարտավորությունները: «Պայմանագիր ունեցող բոլոր ֆերմերների համար, անկախ դրանց ժամկետից, ԵԿԳ-ն խաղողագործներին կշարունակի տրամադրել անվճար մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև շահավետ պայմաններով բուժանյութեր և սրսկիչներ։ Մեր նպատակը ոչ միայն խաղողի այգետարածքները վերականգնել-լրացնելն է, այլև այդ այգիների բերքատվությունը բարձրացնելը: Մի քանի տարի անց մենք ինքներս ենք այգիներ գնելու և դրանք հետագայում նվիրելու գյուղացիներին»,- հավելեց ԵԿԳ-ի գործադիր տնօրենը` նշելով, որ առաջիկա հինգ տարվա ծրագրով ԵԿԳ-ն նախատեսել է կնքել շուրջ 2500 պայմանագիր:
«Պայմանագրերի նման բաշխումը կատարվել է` հաշվի առնելով Հայաստանի սահմանամերձ գոտում ագրոարդյունաբերության զարգացման խնդիրները, որոնց մի մասը միտված է խաղողի նոր այգիների հիմնման գործընթացին»,- ասաց Արա Գրիգորյանը, հավելելով, որ այս տարի ԵԿԳ-ն պատրաստվում է մթերել 35 հազար տոննա խաղող:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4287

Մեկնաբանություններ