Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ.«Հո´րս արև, ճիշտ եմ ասում»

Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ.«Հո´րս արև, ճիշտ եմ ասում»
09.04.2013 | 16:48

Երեխաներ էինք, և, զուտ տարիքի բերումով, հակված էինք ոչ ստեր փչելու, այլ չափազանցնելու։ Այդ պահերին մեր շուրջ հավաքվում էին մեր խաղընկերներն ու պահանջում երդվել։ Երդումների ձևեր էլ կային մշակված, դրանք կեղծելու հնարներ էլ, բայց կար մի բան, ինչն այն ժամանակ էլ հնարավոր չէր կեղծել, իսկ թե ինչու` ինքներս էլ չգիտեինք: «Դե ասա` հորս արև...»: Եվ սուտ ասել փորձողը միանգամից խեղճանում էր, որովհետև վստահ էր` հակառակ դեպքում հայրը կմեռնի:
Այնպես կուզենայի, որ երդմնակալության բարդ բանաձևերը էլ չարտասանեին, այլ երդվեին հոր արևով, ու եթե հայրը մահացած էլ լինի, կհասկացվի իբրև հայրական արևային ժառանգություն, ինչը չես դրժի ոչ մի դեպքում. «Հո´րս արև, ճիշտ եմ ասում»։

Դիտվել է՝ 7444

Մեկնաբանություններ