«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գասպարովը չի վերադառնա Ռուսաստան

Գասպարովը չի վերադառնա Ռուսաստան
06.06.2013 | 15:28

Աշխարհի նախկին չեմպիոն Գարի Գասպարովը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ առաջիկայում մտադիր չէ վերադառնալ Ռուսաստան։ Ժնևում Գարի Գասպարովը մրցանակ է ստացել մարդու իրավունքների պաշտպանության համար։ Նա նշել է, որ մտավախություն ունի, թե ինքը կենթարկվի հետապնդումների ընդդիմադիր գործունեության համար։

BBC-ն նշում է, որ Գասպարովը ոչ միայն աշխարհի ամենախելացի, այլև ամենախիզախ մարդկանցից մեկն է։

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ