Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կիտրոնի հրաշագործ հատկությունը

Կիտրոնի հրաշագործ հատկությունը
30.06.2013 | 12:45

Արևմտյան Օնտարիոյի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ կիտրոնը օգնում է բուժել նյարդերը: Հատկապես, եթե դուք չեք տառապում ստամոքսի ավելորդ թթվայնությամբ և այն հակացուցված չէ ձեր օրգանիզմին, ուրեմն ընդունեք այն: Կիտրոնը օգտակար է հատկապես գերզգայուն կանանց համար: Թույլ սեռի չափազանց զգացմունքային ներկայացուցիչներին գիտնականները խորհուրդ են տալիս տանից դուրս գալիս պայուսակում պարտադիր ունենալ մի շիշ ջուր և կիտրոն:

Պարզվում է, իր սուր թթվայնությամբ հանդերձ, կիտրոնը հանգստացնում է նյարդային համակարգը` նվազեցնելով սթրեսային հորմոնների գործունեությունը: Հետևաբար, այն ոչ միայն օգնում է օրգանիզմին պայքարել սթրեսի և դեպրեսիայի դեմ, այլև պակասեցնում է քաղցի զգացումը: Ի դեպ, այս ցիտրուսի կճեպը պարունակում է պեկտին, որը նպաստում է նիհարելուն:

Չնայած իր աներևակայելի թթու համին, կիտրոնից օգտվում է ամբողջ աշխարհի բնակչությունը: Եվ դա զարմանալի չէ. ի վերջո, այս ցիտրուսի առողջարար հատկությունը ակնհայտ է:

Առաջին հերթին, կիտրոնը դա վիտամին C-ի հարուստ աղբյուր է: Դիետոլոգները և բժիշկները խորհուրդ են տալիս ճզմել լիմոնի հյութը տաք ջրում և խմել ամեն առավոտ`սոված փորին: Դա կլցնի օրգանիզմը վիտամիններով, կունենա տոնիկ ազդեցություն`մաքրելով մարսողական համակարգը:

Կիտրոնի երկրորդ առավելությունը իմունիտետի բարձրացումն է: Որպես կերակուր, նրա կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վարակիչ հիվանդությունների փոխանցումը: Արդեն գիտենք`չափազանց արդյունավետ միջոց է գրիպի դեմ պայքարում, այն նաև կարող է ունենալ կանխարգելիչ դեր:

Կիտրոնը նաև օգտագործվում է արոմաթերապիայում: Նրա հոտը հաղորդում է թարմության և մաքրության զգացում, նվազեցնում է թերարժեքության զգացումը և ամրացնում վստահությունը մարդկանց միջև: Նրանում եղած եթերայուղը օգնում է կենտրոնանալ: Այն օգտագործվում է կոսմետիկայի մեջ: Կիտրոնի հյութը ամրացնում է եղունգները, իսկ ջրում կիտրոնի հյութի մի քանի կաթիլը մազերին տալիս է փայլ և հաճելի բույր:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ