Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Տրանսպորտի գնի բարձրացումն ընդամենը առիթ էր»

«Տրանսպորտի գնի բարձրացումն ընդամենը առիթ էր»
24.07.2013 | 14:43

Տրանսպորտի գնի բարձրացումը առաջին հերթին «արթնացրեց» սեփական իրավունքների համար ոտքի չկանգնող և իր խնդիրները մինչ այժմ չձևակերպած ուսանողներին, որոնք վերջին օրերին երևանյան տարբեր կանգառներում ուղևորներին հորդորում են չվճարել 150 դրամ, այլ՝ 100: Ուշագրավ է, որ նրանք հորդորում էին նաև չկուսակցականացնել սոցիալական բողոքի ալիքը՝ քաջ գիտենալով, որ տարբեր ուժեր ընդվզման ամեն մի փորձ կարող են «սեփականաշնորհել»` քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք շարունակություն կունենա՞ սոցիալական հողի վրա նոր-նոր ձևավորվող բողոքի ալիքը, ուսանողները հետամուտ կլինե՞ն առաջ քաշելու այլ խնդիրներ ևս ու պահանջելու իշխանություններից լուծումներ որոնել: Աղասի Թադևոսյանը կարծում է, որ սկիզբ առած շարժումը կշարունակվի: Նա հիշեցրեց, որ քաղաքացիական շարժումները նորություն չեն և ունեն փորձ՝ հենց թեկուզ Մաշտոցի պուրակի համար պայքարի օրինակով: «Առաջիկա տարիներին քաղաքացիական շարժումները կակտիվանան Հայաստանում: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի արձագանքին, ապա բնական է, որ քաղաքական ուժերը ձգտում են օգտագործել այդ ակտիվությունը»,- ասաց Աղասի Թադևոսյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքական որոշ ուժեր արձագանքել են տրանսպորտի գնի բարձրացմանը: Նա կարծում է, որ տրանսպորտի գնի բարձրացումն ընդամենը առիթ էր, որպեսզի քաղաքացիական հանրությունը ակտիվություն ցուցաբերի, հարթակներ ձևավորի: Աղասի Թադևոսյանը կարծում է, որ հասարակական հնչեղություն ունեցող ցանկացած խնդիր կարող է նման արձագանք ունենալ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ