Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Օր առաջ ազատ արձակեք Տիգրանին»

«Օր առաջ ազատ արձակեք Տիգրանին»
14.09.2013 | 17:15

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը irates.am-ի հետ զրույցում, բնութագրելով քաղբանտարկյալ Տիգրան Առաքելայնին, ասաց հետևյալը. «Հաստատակամ, կամային ուժեղ հատկանիշների տեր երիտասարդ է, նա հավատում է իր դավանած գաղափարներին, համոզված է դրանց ճշմարտացիության մեջ»: ԱԺ պատգամավորն անցյալ տարի է այցելել Տիգրան Առաքելյանին, հանդիպել նրան ազատազրկման վայրում և ցանկանում է օր առաջ նրան տեսնել ազատության մեջ:

«Ինքն ինձ լավ չընդունեց՝ որպես իշխող կուսակցության ներկայացուցչի, սկզբում չէր ուզում հանդիպել: Ես քանիցս, որպես կին, մայր, հայտարարել եմ, որ պետք է գտնել իրավական լուծում և Տիգրանին ազատ արձակել: Չպետք է այդ երիտասարդ տղային դատապարտել երկար տարիների ազատազրկման»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ