Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փորձում են պայքարել կաթվածի դեմ

Փորձում են պայքարել կաթվածի դեմ
19.09.2013 | 12:41

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր շարունակվում է «Կաթվածի բուժում-2013» խորագրով միջազգային գիտաժողովը։
Այն նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին։ Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրված միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կարդում են հատուկ ծրագրով մշակված դասախոսություններ։

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի խոսքով՝ ՀՀ բժշկագիտությունն ու առողջապահությունն ունեն լուրջ ներդրումներ կաթվածի բուժման հարցում, և այսօր տարվող աշխատանքները հիմնված են լուրջ ավանդույթների վրա։ Ռեկտորը նաև ընդգծեց, որ այս գիտաժողովը նոր լիցք կհաղորդի կարևորագույն այս ոլորտի զարգացման գործում։ Նշենք, որ 3 տարի առաջ ԵՊԲՀ-ի թիվ 1 հիվանդանոցային համալիրում հիմնադրվեց անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և արտերկրում վերապատրաստված մասնագետներով, ինչը լուրջ առաջընթաց էր կաթվածի բուժման հարցում։

Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը, ներկայացնելով կաթվածների տարածվածությունը Հայաստանում, ասաց, որ թվերը լուրջ իրավիճակի մասին են խոսում. «Այդ է պատճառը, որ որոշում կայացվեց ստեղծել համապատասխան կենտրոն, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ