Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Hayland-ը՝ հայկական ամենամեծ սոցցանցը, ներկայանում է նոր լուծումներով

Hayland-ը՝ հայկական ամենամեծ սոցցանցը, ներկայանում է նոր լուծումներով
07.10.2013 | 16:24

Hayland.am-ն ամենամեծ հայկական սոցիալական ցանցն է։ Այն արդեն գործում է 5 տարի, և այսօր ներկայանում է թարմացված տարբերակով։ «Եթե համացանցում չես զբաղվում թարմացումներով, շատ արագ այն հնանում է։ Եվ մենք որոշեցինք՝ ամբողջովին նորացնել կայքը։ Ստեղծել ենք մի միջավայր, որտեղ ամբողջությամբ մարդկանց տրվել է հնարավորություն՝ իրենց նախընտրած թեմաներն ընթերցել, և հակառակը՝ այն, ինչ չի հետաքրքրի, զերծ մնալ։ Հաշվի առնելով, որ hayland-ը հայկական միջավայր է, շատ հարմար է համայնքների կյանքի, սփյուռքի հետ կապեր ստեղծել»,- ասում է Hayland.am-ը ներկայացնող Սամվել Մարտիրոսյանը։

Ֆեյսբուքի, օդնոկլասնիկի հետ մրցակցությանն ինչպե՞ս է դիմանալու Hayland-ը։ «Այլ սոցցանցերի հետ, իհարկե, դժվար է մրցակցելը, սակայն դրանք ունեն ինչ-որ խնդիրներ։ Ֆեյսբուքը, օրինակ, հետևյալ խնդիրն ունի. դու չես կարող իմանալ՝ ինչ են գրում այս պահին ուրիշները, ովքեր ձեր ընկերները չեն։ Այն ցույց չի տալիս նաև ձեր բոլոր ընկերների գրառումները։ Այսօր մենք փորձում ենք մարդկանց տալ այն, ինչ մյուս սոցցանցերը չունեն՝ հաշվի առնելով նաև ազգային առանձնահատկությունները։ Այնպես որ՝ մեկը մյուսին կարող է չխանգարել։ Մարդ կարող է և՛ ֆեյսբուքից օգտվել, և՛ հայլենդից, քանի որ այստեղ այլ միջավայր է»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Hayland.am-ում այս պահին գրանցված է մոտ 165 հազար օգտվող։ Կայքում նոր լուծումների շնորհիվ ակնկալվում է ավելացնել նրանց թիվը։

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ