Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հավատում է ոչ թե անհատին, այլ՝ համակարգին

Հավատում է ոչ թե անհատին, այլ՝ համակարգին
01.11.2013 | 17:12

Կինոռեժիսոր, «Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանը հարգում է «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որոշումը, որն երկու օր է, ինչ նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Իսկ թե ինչու՞ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ակտիվ մասնակից Տիգրան Խզմալյանն այսօր Շանթի կողքին չէ, պատճառն, ըստ նրա՝ ոչ թե անձին, այլ՝ գաափարներին աջակցելն է:

«Մենք նախընտրում ենք պայքարի այն ձևը, որը ընդունվել է կոլեկտիվ մտորումների արդյունքում: Առանձին անհատը չի կարող պայքարել համակարգի դեմ: Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով»,- մեր զրույցի ժամանակ նշեց Տիգրան Խզմալյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ