Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Համաներմամբ ազատ են արձակվել 607 դատապարտյալ

Համաներմամբ ազատ են արձակվել 607 դատապարտյալ
04.11.2013 | 15:27

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. նոյեմբերի 1-ի, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 607 դատապարտյալ:


«Էրեբունի» ՔԿՀ – 182
«Կոշ» ՔԿՀ -119
«Նուբարաշեն» ՔԿՀ-77
«Վարդաշեն» ՔԿՀ - 47
«Արթիկ» ՔԿՀ - 33
«Սեւան» ՔԿՀ - 54
«Աբովյան» ՔԿՀ – 18
«Վանաձոր» ՔԿՀ-14
«Հրազդան» ՔԿՀ – 25
«Գորիս» ՔԿՀ-12
«Դատապարտյալների հիվանդանոց»-25
«Երեւան Կենտրոն» ՔԿՀ-1:

Դիտվել է՝ 4548

Մեկնաբանություններ