«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է հային Հայաստանից

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է հային Հայաստանից
15.11.2013 | 12:31

Ես հասկանում եմ մարդկանց, որ էլ չեն դիմանում և ուզում են արտագաղթել: Ես նույնիսկ հասկանում եմ նրանց, ովքեր սպառնում են իրենց արտագաղթով։ Նրանք դեռ չեն կորցրել միամիտ հույսը, թե Հայաստանում ինչ-որ մեկի պետք են: Պետք են իշխանություններին (թեկուզ որպես ձայն ընտրություններում), օլիգարխներին (թեկուզ որպես իրենց ներկրած ու արտադրած ապրանքների սպառող), կուսակցություններին (որպես պոտենցիալ անդամ), պայքարող քաղաքացիների խմբերին (որպես պայքարի ընկեր)... Որովհետև նրանք իրականում չեն ուզում գնալ, բայց սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է նրանց Հայաստանից: Նրանք ուզում են գոնե մի պահող խոսք լսել՝ մի գնացեք, Դուք մեզ պետք եք... Ես չգիտեմ՝ որքանով է նրանց համար արժեքավոր իրենց պես մի քաղաքացու խոսքը, բայց դա իմ սրտից է բխում, ու ես չեմ զլանա ասել՝ մի գնացեք, Դուք պետք եք ինձ, Դուք պետք եք Հայաստանին, Դուք անՀՐԱԺԵՇՏ եք։

Դիտվել է՝ 5042

Մեկնաբանություններ