«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Բարսելոնի» հնարավոր համալրումները

«Բարսելոնի» հնարավոր համալրումները
06.12.2013 | 12:38

Հնարավոր է, որ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանում «Բարսելոնը» ձեռք բերի «Մանչեստր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին: Այս մասին առարկայնորեն զգալ է տվել կատալոնյան ակումբի մարզիչ Մարտինոն, ով, ինչպես հայտնի է, նույնպես արգենտինացի է: Ըստ շրջանառվող լուրերի, Ագուերոն նույնպես դեմ չէ տեղափոխությանը: Հետաքրքրական է, որ անգլիական պրեմիեր լիգայից «Բարսելոնի» ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Արսենալի» կիսապաշտպան Ահարոն Ռեմսին, ով ընթացիկ մրցաշրջանում դարձել է ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կատալոնյան ակումբը կենտրոնական պաշտպանի փնտրտուքների մեջ է: Հնարավոր թեկնածուների մեջ են Դավիդ Լուիսը, Յան Վերտոնգենը, Դանիել Ագերը, Թոմաս Վերմալենը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ