«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Քննելու է Դոմինգեսին

Քննելու է Դոմինգեսին
25.01.2014 | 17:11

Արոնյանի այսօրվա մրցակիցը կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսն է: Մեր շախմատիստը նախավերջին տասներորդ տուրում մրցելու է սեւ խաղաքարերով, սակայն նրա նման հուժկու շախմատիստի համար սա գրեթե ոչինչ չասող փաստ է: Ինչևէ: Սպասենք հանդիպման մեկնարկին, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Արոնյանի ակտիվում է յոթ միավոր: Նրան հետապնդող Կարուանան, Կարյակինը, Գիրին ու Դոմինգեսը հետ են մնում մեկուկես միավորով: Հիշեցնենք, որ թվարկած քառյակի առաջին եռյակի առաջին երկուսին մեր շախմատիստը պարտության է մատնել, երրորդի հետ կիսել միավորը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ