«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուս օպերատորները արհամարհել են Յանուկովիչին

Ռուս օպերատորները արհամարհել են Յանուկովիչին
08.02.2014 | 13:08

Սոչիի օլիմպիադայի բացման արարողության ժամանակ օպերատորները ազգային օլիմպիական հավաքականների երթի ընթացքում ցուցադրել են նաև երկրների ղեկավարներին, սակայն երբ մոտեցել է Ուկրաինայի հավաքականը, Վիկտոր Յանուկովիչին հեռուստադիտողները չեն տեսել: Ականատեսների վկայությամբ, ուկրաիանական պատվիրակության մուտքի ժամանակ Յանուկովիչը ազգային դրոշով փաթաթված ողջունել է մասնակիցներին: Ռուսական հեռուստաօպերատորները արհամարհել են Ուկրաինայի նախագահին: Այդպիսի քայլը ժամանակակից ռուսական դիվանագիտության մեջ կարելի է մեկնաբանել որպես Կրեմլի` Ուկրաինայի նախագահի նկատմամբ դժգոհության արտահայտություն:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ