Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խոսքից գործի՞

Խոսքից գործի՞
18.07.2014 | 11:10

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր խոսքին տեր կանգնել։ Կառավարության նիստում հաստատվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ Նկատենք, որ անցած հինգշաբթի կառավարության շենքը պաշարած բողոքողների մեջ էին նաև պետական աջակցության ցուցակներից դուրս մնացած զինծառայողների ընտանիքների անդամներ, որոնց խնդիրը վարչապետը խոստացավ վերանայել։ «Փաստորեն, կան զինվորական թոշակառուների առանձին կատեգորիաներ, ում չեն վերաբերելու 2014-ի հուլիսի 1-ից կատարված բարձրացումները, և մենք այս որոշումով բարձրացնում ենք շուրջ 12 հազար 300 հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարների չափը։ Զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 1250 անդամների զինվորական կենսաթոշակի փոխարեն տրվող պարգևավճարի չափը ավելացվում է 20 %-ով, և զոհված զինծառայողի ընտանիքների շուրջ 6500 անդամներ հնարավորություն են ստանում էապես բարելավելու իրենց սոցիալական պաշտպանվածության մակարդակը՝ իրենց 2-րդ կենսաթոշակի փոխարեն ընտրելով պարգևավճար ստանալու տարբերակը, որի գումարը կաճի մոտ 50 %-ով»,- իր խոսքում մանրամասն նշեց վարչապետը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ