Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Փնտրվում է երիտասարդը

Փնտրվում է երիտասարդը
01.09.2014 | 17:39

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածվում Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 20-ամյա ուսանող, Կապանի բնակիչ Համո Մարգարյանի անհետանալու վերաբերյալ։ Արդեն 3 օր է` երիտասարդի մասին տեղեկություն չկա։ Օգոստոսի 30-ին՝ 18.30, Երևանում դուրս է եկել տնից ու անհետացել։

Համո Մարգարյանի անհետանալու մասին հարազատները հայտնել են ՀՀ ոստիկանությանը։ Հարազատները տեսնողներին խնդրում են զանգահարել հետևյալ հեռախոսահարներով` 093 19-58-35, 055-73-55-36:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ