Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Նաիրիտցիներին կրկին հույս տվին

Նաիրիտցիներին կրկին հույս տվին
05.09.2014 | 17:05

«Ռոսնեֆտ» ընկերությունը մինչ օրս առաջարկ չի ներկայացրել «Նաիրիտը» աշխատեցնելու և եղած պարտքերը մարելու վերաբերյալ։ Այս նորությունը սեպտեմբերի 4-ին կառավարության շենքը պաշարած նաիրիտցիներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Մի՞թե հունիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո «սայլը տեղից չի շարժվել»։ «Վարչապետի հետ հանդիպումը լուծեց մեր մեկ ամսվա աշխատավարձի հարցը, բայց ուզում ենք մեր 17 ամսվա աշխատավարձը, և, որ ամենակարևորն է, «Նաիրիտն» աշխատի»,- մեր հարցին ի պատասխան ասացին նաիրիտցիները։ ՈՒ թեև սկզբում որոշել էին փակել Արարատ-Երևան մայրուղին, նստացույց անել, չարեցին, որոշեցին վստահել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։ «Մինչև ամսի 10-ը ևս մեկ ամսվա աշխատավարձի պարտք կմարվի»,- ասաց Երվանդ Զախարյանը՝ վստահեցնելով, որ «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը լրջորեն քննարկվում է, և չեն սպասի միայն «Ռոսնեֆտ» ընկերության առաջարկներին։ Գուցե և «Նաիրիտի» խաբված աշխատակիցները, այնուհանդերձ, շարունակեին իրենց բողոքը, եթե «Նաիրիտի» արհկոմի նախագահը չհիշեցներ. «Կան շատ քաղաքական ուժեր, որոնք մեր խնդիրն օգտագործում են քաղաքական միավորներ շահելու համար»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ