-
09.02.2018|
07:08
Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Փոլ Ֆանքը ասել է, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈՒ հարձակման դեպքում հակահարված են տալու Թուրքիային:
-
09.02.2018|
04:10
Աստիճանաբար բյուրեղանում է իրադրությունը թե՛ Աֆրինի, թե՛ նորահայտ «թուրքական սուլթան» Ռեջեփ Էրդողանի իրական մտադրությունների շուրջ: Քրդական աղբյուրները տեղեկացնում են, որ հունվարի 27-ի խորհրդաժողովում Թուրքիայի նախագահը թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որոնք դժվար է մեկնաբանել այլ կերպ, եթե ոչ հավակնություն հսկայական տարածքների նկատմամբ:
-
08.02.2018|
10:46
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
-
07.02.2018|
10:54
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն իշխանություններին կոչ է արել «անհապաղ վերականգնել Սիրիայի կառավարության հետ կապերը` այդ երկրում խաղաղության ու կայունության համար, երաշխավորել Սիրիայի տարածքային ամբողջականությունը ու դադարեցնել արյունահեղությունը»:
-
06.02.2018|
16:34
Փետրվարի 6-ին, ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներին աջակցելու համար ժամը 10:26-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 14:08-ին զինամթերքը տեղում վնասազերծվել է:
-
06.02.2018|
12:26
Նշենք, որ Անկարայում անուշադրության չեն մատնել այս բոլոր հայտարարությունները: Ինչպես հաղորդել է իրանական Tasnim News կայքը, հունվարի 22-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարը իր նախաձեռնած հեռախոսազրույցում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Հոսեյն Բաքերիին հավաստիացրել է, որ Անկարան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը:
-
06.02.2018|
00:00
Իրանի նախագահական շենքը վերահսկող ոստիկանները կրակ են բացել անհայտ տղամարդու ուղղությամբ, որը փորձել է մտնել Հասան Ռոհանիի նստավայր։
-
05.02.2018|
12:15
Սիրիական Աֆրին շրջանի տեղական իշխանությունները կոչ են արել միջազգային կազմակերպություններին և տերություններին դադարեցնել այդ շրջանում Թուրքիայի գործողությունները` հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
-
05.02.2018|
08:14
Հասարակական կարծիքի հարցման արդյունքներով, որն անցկացրել է CRRC-ը, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը աջակցում է 41 %-ը, ԵՄ-ին՝ 45 %-ը, ԵԱՏՄ-ին՝ 19 %-ը:
-
05.02.2018|
08:09
Թուրք զինվորականները պատրաստ են ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ շրջանում, եթե ահաբեկիչները չլքեն այդ գոտին` ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: