-
15.09.2017|
20:45
Հայկական կողմի ներկայացուցիչները Երևան այցելած Կնեսետի պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ Իսրայելի իշխանություններին բացասական կարծիք են փոխանցել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային համաժողովի համանախագահ Հայկ Քոթանջյանը:
-
15.09.2017|
20:39
«Իրաքի Քրդստանի իշխանությունների նախաձեռնած անկախության հանրաքվեն ռիսկային գործընթաց է»,- հայտարարել է ԱՄՆ-ի` «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի գծով հատուկ բանագնաց Բրեթ ՄըքԳուրքը:
-
15.09.2017|
20:29
Հյուսիսային Կորեան այսօր երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ: Միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, անցնելով Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզու վրայով, ընկել է օվկիանոսը: Հարավային Կորեան հայտարարել է, որ դա ամենաերկար ճանապարհն անցած ու ամենաբարձրն արձակված հյուսիսկորեական հրթիռն էր:
-
13.09.2017|
22:28
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքով` Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու շուրջ խոսակցություններն ու քննարկումները զավեշտի են հասել։
-
13.09.2017|
22:25
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա ենթակայության տակ գտնվող բոլոր շրջանները, ոչ թե միայն նրանք, որոնք պաշտոնապես ինքնավարության կազմում են ներառված` ասել է Քրդստանի դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Մոհամեդը։
-
13.09.2017|
22:22
Պետք է հասկանալ, թե Հայաստանի ԶՈՒ տանկերը «նախադու» են, թե ոչ` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հարցրել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀՀ ԶՈՒ-ն մարտունակ է և պատրաստ կատարել մարտական առաջադրանքները։ Մշտական զորավարժություններն ու ստուգումները հաստատում են դա։
-
13.09.2017|
22:12
Հայաստանում անօդաչու սարքեր են արտադրվում` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին։
-
12.09.2017|
14:06
Իրաքի կառավարությունը վերադարձրել է երկրի տարածքի 90 տոկոսի վերահսկողությունը, որը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները` հայտարարել է Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Սաադ ալ Հադիսին:
-
11.09.2017|
00:21
Սպասելով` երբ են Թրամփն ու Կիմը սկսելու երրորդ համաշխարհայինը, մենք չնկատեցինք, որ Մերձավոր Արևելքի ռազմական քարտեզը էականորեն փոխվել է` գրում է Ռոբերտ Ֆիսկը: Արևմուտքն արդեն ստացել է բազում ապացույցներ: Հիշու՞մ եք այն օրը, երբ ամերիկացիները ռմբակոծեցին սիրիացի զինվորներին ավիաբազայից ոչ հեռու և սպանեցին 60 մարդու` հնարավորություն տալով ԻՊ-ի կազմավորումներին յուրայիններից կտրել սիրիական կառավարական ուժերի մի խմբին:
-
09.09.2017|
09:16
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի օրենսդրական նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող միջազգային կազմակերպությանը՝ HALO Trust-ին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցով։