-
04.09.2017|
06:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբ փորձարկելու մասին: Դա Հյուսիսային Կորեայի 6-րդ և ամենահզոր միջուկային փորձարկումն է, որի մասին հայտարարել են լրատվամիջոցները:
-
03.09.2017|
11:18
Հարևան պետության՝ Ադրբեջանի ավտոկրատ կառավարիչ Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, գոհ է Երևանում ԵԱՀԿ ներկայացուցչության փակումից։ Իր սեփական երկրից նա հեռացրել է իր համար անհարմար կազմակերպությունը դեռևս 2015-ին՝ Die Tageszeitung-ում գրում է Բարբարա Էրտելը։
-
01.09.2017|
17:32
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
-
01.09.2017|
17:31
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
-
01.09.2017|
11:32
ԱՄՆ-ը մերժել է F-16 կործանիչների օդաչուների հրահանգիչներ ուղարկելու Թուրքիայի խնդրանքը, հայտնում է «Հյուրիյեթը»: Թուրքիան դիմել է նաև այլ երկրների: Պակիստանը դրական է արձագանքել, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել:
-
01.09.2017|
11:30
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով՝ օգոստոսի 31-ին կառավարության նիստում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
-
01.09.2017|
11:27
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրում Սիրիայում և Իրաքում՝ Parisien-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Դրիանը:
-
01.09.2017|
11:24
ԵԱՀԿ դիտորդական խումբը երեկ երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ՝ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
-
01.09.2017|
11:23
ԱՄՆ-ի բանակը, միջազգային Global Firepower ընկերության համաձայն, կրկին ճանաչվել է ամենահզորն աշխարհում: Երկրորդը Ռուսաստանն է, երրորդը՝ Չինաստանը, առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:
-
31.07.2017|
10:53
Մերձմոսկվայում հուլիսի 29-ին մեկնարկել են երրորդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։ «Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անցկացվում է 5 երկրների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի 21 զորավարժարաններում։