-
05.06.2017|
14:16
Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը: Այն իրականացվում է «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում: Դասընթացին մասնակցում էին համալսարանի կուրսանտները:
-
05.06.2017|
09:09
Ռուս-թուրքական հարաբերություններում երկրորդ մեղրամիսն է սկսվել՝ երկրորդ անսեր ամուսնությունից հետո: Մոսկվան վերացրեց առևտրի բոլոր սահմանափակումները, ռուս զբոսաշրջիկներին չի արգելվում Անթալիայի ավազներն ու ծովը վայելել՝ հակառակ ահաբեկչական մշտական վտանգի, Էրդողանն ու Պուտինը նորից եղբայրներ են:
-
03.06.2017|
20:32
Մայիսի 29-ից հունիսի 5-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի և ենթակա զորամասերի ներգրավմամբ մեկնարկել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:
-
02.06.2017|
20:45
Զինվորական ծառայությունից խուսափած անձանց Հայաստան վերադարձնելու օրենքի գործողության ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է։ Օրինագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում։
-
01.06.2017|
23:16
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ.Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
-
01.06.2017|
17:19
Թուրքիայի և Իրաքի սահմանին թուրքական ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել:
-
26.05.2017|
13:48
Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
-
24.05.2017|
17:03
Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1140 կրակոց:
-
23.05.2017|
19:30
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1600 կրակոց:
-
23.05.2017|
13:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք և Թեհրանին նախազգուշացրել՝ «զգույշ լինել ԱՄՆ-ի հետ»: