-
08.05.2017|
16:37
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը:
-
08.05.2017|
00:20
Վերջերս ասուլիս էր հրավիրել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Խոսում էր ոգևորված ու իր կարծիքով՝ համոզիչ, փաստարկված, իրականում նրա ելույթը ազգային ռոմանտիկայի ժանրից էր, որ ոչ միայն անպտուղ է, այլև՝ վտանգավոր:
-
05.05.2017|
11:18
Օրերս Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի առնչությամբ ասել է. «Ողջ աշխարհի համար վտանգ հանդիսացող այս հարցում մեր անգործությունն աղետալի հետևանքների կհանգեցնի: Ռազմավարական համբերության քաղաքականությունն ավարտվում է: Հետագայում համբերատարությունը կնշանակի միայն միջուկային զենքի տիրապետող Հյուսիսային Կորեա»:
-
02.05.2017|
20:07
Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 540 կրակոց:
-
02.05.2017|
12:09
Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Տարածված հաղորդագրությունը էական որևէ առաջընթացի մասին չէր հուշում։ Հերթական հանդիպումն էր, որից առաջ Ադրբեջանը կրկին լարվածություն ստեղծեց սահմանում, և մենք ունեցանք զոհեր։ Հանդիպման մասին գնահատական խնդրեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ։
-
02.05.2017|
10:10
Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց:
-
01.05.2017|
22:38
Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 420 կրակոց:
-
30.04.2017|
02:52
Սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի՝ Haber Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
28.04.2017|
13:37
Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
-
28.04.2017|
00:37
Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Տսախնան ասել է, որ ըստ հետախուզության տվյալների` Ռուսաստանը զորախաղեր անցկացնելու պատրվակով պատրաստվում է հազարավոր զինծառայողներ փոխադրել Բելառուս՝ հետագայում նրանց այնտեղ տեղակայելու համար: