-
15.04.2017|
14:09
ԱՄՆ ռազմաօդային ուժերը չլիցքավորված ջերմամիջուկային B61-12 ռումբ են փորձարկել՝ նետելով այն F-16C կործանիչից։ Փորձարկումը կատարվել է Նևադայի զորակայանում՝ հայտնել են ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային վարչությունում:
-
15.04.2017|
14:07
Ապրիլի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 400 կրակոց։
-
14.04.2017|
11:49
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց:
-
14.04.2017|
10:14
Սիրիայի Իդլիբի նահանգում «խաղաղ բնակչության վրա քիմիական հարձակման» մտացածին պատրվակով ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ծվատված Սիրիայի դեմ իրականացված ագրեսիան մեկ անգամ ևս աշխարհը կանգնեցրեց ինքնաոչնչացման եզրին:
-
11.04.2017|
01:05
Ի դեպ, դեռ փետրվարի 20-ի կողմերը Սիրիայում և Իրաքում ձեր դաշնակից Իրանը, Ռուսաստանի հարգելի իշխանություններ, ձեր բարեկամ թուրք Էրդողանի անզուսպ ռեպլիկին ի պատասխան, պաշտոնական մակարդակով նախազգուշացրեց՝ Թեհրանի համբերությունը թուրքական արարմունքների առնչությամբ անսահման չէ: Իսկ արդեն մարտի 14-ին Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Ալի Լարիջանին հայտարարեց, որ Թեհրանը թուրքական կառավարությունից ակնկալում է ավելի ուշադիր վերաբերմունք մեկնաբանությունների և Իրանի քաղաքականության առնչությամբ իր դիրքորոշումն արտահայտելու նկատմամբ՝ հաղորդում է «Tehran Times» թերթը:
-
10.04.2017|
12:23
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամայել է ամբողջ երկրում զորքեր տեղակայել ահաբեկչությունների շարքից հետո՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ղեկավարի վարչակազմի հայտարարությունը:
-
09.04.2017|
15:53
Ապրիլի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 640 կրակոց:
-
08.04.2017|
15:49
Բասկյան ԷՏԱ ահաբեկչական կազմակերպությունը ֆրանսիական ոստիկանությանը հայտնել է Ֆրանսիայի հարավ-արևելքում տեղակայված զենքի 12 գաղտնի պահեստների գտնվելու վայրը՝ հայտնում է AFP գործակալությունը։
-
08.04.2017|
13:26
Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արսեն Հակոբյանի՝ «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:
-
07.04.2017|
17:39
Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային՝ հայտնում է Press TV հեռուստաալիքը: «Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հրթիռային գրոհը, որն ապրիլի 7-ին իրականացվել է Սիրիայի բանակային ավիաբազայի վրա»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: