-
25.03.2017|
22:59
ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017-ի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
-
25.03.2017|
18:46
Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման առնչությամբ։
-
25.03.2017|
17:19
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը պատրաստվում է հնգօրյա ժամկետում բողոքարկել Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշումը:
-
25.03.2017|
17:07
Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 220 կրակոց։
-
24.03.2017|
16:48
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ երեկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են «ՈՒրալ» մակնիշի և «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, երկու զնվորականներ վնասվածքներ են ստացել:
-
24.03.2017|
00:24
Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պնդում է, որ «Իգլա»-ի հետ որևէ կապ չունի՝ ասել է նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ տեղեկացնելով, որ Բաբայանն արդեն ցուցմունք է տվել՝ ընդգծելով, որ չի ճանաչում նույն գործով ձերբակալված մյուս երկու անձանց։
-
23.03.2017|
22:12
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը։
-
22.03.2017|
20:43
2017-ի մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մասին։
-
22.03.2017|
10:17
Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
-