Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ցուցահանդես-վաճառք` ի աջակցություն եզդիների

Ցուցահանդես-վաճառք` ի աջակցություն եզդիների
03.10.2014 | 12:24

«Լուսավորչի Կանթեղ» եկեղեցասիրաց միությունը հանդես է գալիս նոր բարեգործական ծրագրերի շարքով` «Ձեռք ձեռքի` հանուն վերելքի», որի շրջանակներում հոկտեմբերի 3-ին ժամը 19:00-22:00-ին Կարապի լճին հարող տարածքում տեղի կունենա բարեգործական ցուցահանդես-վաճառք` «ՈՒշադրություն, կարեկցանք, օգնություն» խորագրով` նվիրված Իրաքում ջարդերից և պատերազմից փրկված եզդիների աջակցությանը:

Ցուցահանդես-վաճառքին միության անդամները կներկայանան իրենց ձեռքի աշխատանքներով. զարդեր, հուշանվերներ և այլն: Նախաձեռնությանը միացել են նաև մի շարք անհատներ և ձեռքի աշխատանքով զբաղվող կազմակերպություններ: Վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Իրաքում փախստական դարձած եզդիներին:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ