Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Այս օրը Հայաստանի զորքերը հաղթական մտան Զանգելան

Այս օրը Հայաստանի զորքերը հաղթական մտան Զանգելան
01.11.2014 | 14:34

Ըստ artsakhpress.am-ի՝ 21 տարի առաջ այս օրը Հայաստանի զորքերը հաղթականորեն մտան քաղաք Զանգելան՝ թյուրքաթափելով Սյունիքի և Արցախի միջև խրված ադրբեջանական վերջին օջախը՝ Սյունյաց աշխարհի Կովսական գավառը։

Ժողովրդի շրջանում մի ավանդազրույց կա, որ ադրբեջանական զորքի, ապա և ժողովրդի անկանոն փախուստից հետո քաղաքում ընդամենը թշնամու մեկ երեխա էր մնացել (ովքեր համաձայն չեն «թշնամու երեխա» դարձույթին, կարող են դադարեցնել կարդալը)։
Հայկական ուժերը՝ Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ, պայման են դնում Արաքսն արդեն անցած ադրբեջանցիների առաջ, որ երեխային կվերադարձնեն, եթե գետի այն ափին շարված հարյուրից ավելի կենսունակ ադրբեջանցիները հայերի նվագակցությամբ քոչարի պարեն։
Եվ այդպես, ըստ ավանդության՝ 1993 թ. նոյեմբերի 1-ին Արաքսի այն ափին, որ այաթոլաների երկրում է, թուրքերը պարեցին հայի նվագի տակ՝ վերադարձնելու համար մի մոլորյալի և վերջին անգամ հրաժեշտ տալու այն հողերին, որտեղ նրանք երբեք այլևս ոտք չեն կոխի։

Դիտվել է՝ 3068

Մեկնաբանություններ