Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Մերկելը գերադասում է, որ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, քան փոխվեն ԵՄ կաննոնները

Մերկելը գերադասում է, որ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, քան փոխվեն ԵՄ կաննոնները
03.11.2014 | 15:22

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ-ից՝ ներգաղթյալների հարցով տարաձայնությունների պատճառով՝ գրել են բրիտանական The Guardian-ն ու գերմանական Der Spiegel-ը:
Անգելա Մերկելը Դևիդ Քեմերոնին ասել է, որ ավելի կգերադասեր՝ Բրիտանիան դուրս գար ԵՄ-ից, քան ԵՄ-ի ներսում կանոններ փոխվեին, որոնք վերաբերում են ազատ տեղաշարժին: Բրիտանիայի վարչապետն ուսումնասիրում է՝ Լոնդոնը կարո՞ղ է արտաքսել ներգաղթյալներին, որ չեն կարողանում երեք ամսում ապահովել իրենք իրենց:
Հոկտեմբերի վերջին ԵՄ-ի և Բրիտանիայի հարաբերությունները լարվել էին, երբ կառույցը Լոնդոնից պահանջել էր 2,1 մլրդ եվրո վճարել ԵՄ-ին մինչև դեկտեմբերի 1-ը. ԵՄ-ում կարծում են, որ Բրիտանիայի տնտեսության վիճակը բարելավվել է, և Լոնդոնը պետք է ավելի մեծ գումար վճարի ԵՄ-ի բյուջեն ձևավորելու համար: Բրիտանիան համաձայն չէ՝ այդ հայտարարելիս Քեմերոնը Բրյուսելում ձեռքով հարվածել էր ամբիոնին և ասել, որ դա երբեք չի լինի: Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ ըստ հարցումների՝ բրիտանացիների մեծ մասը դեմ չէ ԵՄ-ից դուրս գալուն:

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ