Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հաղթական վերադարձ

Հաղթական վերադարձ
16.12.2014 | 12:15

Մարզական վաղ կարիերայի սկզբում չափազանց բարձր արդյունքներով աչքի ընկած գեղասահորդուհի Ելիզավետա Տախտամիշևան, ում դեռևս տասներկու տարեկանից էին տեսնում Սոչիի օլիմպիական խաղերի հաղթողի դերում, մոտ տարիուկես բացակայեց մեծ մրցահարթակներից: Մարզուհու վերադարձն ավելի քան փայլուն եղավ: Բարսելոնում օրերս ավարտված Գրան պրիի եզրափակչում նա հույսի նշույլ չթողեց մրցակիցներին` բարձրանալով պատվո պատվանդանի առաջին հորիզոնական:
Ի դեպ, որքան էլ ցավալի է, երկրորդ խոշոր անհաջողությունը կրեց Սոչիի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Յուլյա Լիպնիցկայան: Ինչպես երևում է, ավանդները չափազանց շռայլված էին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ