Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.02.2015 | 00:02

Այդպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ։ Նա կլինի ինչպես վայրի մոշին անապատում և, երբ բարիքը գա, չի նկատի. կբնակվի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի։ Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա։ Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի նրա շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։

Երեմիա 17. 5-8

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ